ՊՍԺ-ն հետաքրքրված չէ Էրիկսենի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված չէ Էրիկսենի ծառայություններով

08/01/2021 - 00:00

Ինչպես տեղեկանում ենք ESPN-ի էջերից, «ՊՍԺ»-ն տեղեկացրել է «Ինտերին», որ այս պահին հետաքրքրված չէ «ներաձուրիների» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայութնուններով։

Ավելի վաղ ենթադրություն կար, որ Մաուրիսիո Պոչետինոյի՝ «ՊՍԺ»-ն գլխավորելուց հետո, արգենտինացի մասնագետը կցանկանա Էրիկսենին տեսնել ֆրանսիական ակումբի կազմում, սակայն փարիզյան ակումբը կարծես թե այլ ծրագրեր ունի։

Հիշեցնենք, որ 2014-2019 թվականներին դանիացի ֆուտբոլիստը «Տոտենհեմում» հանդես է եկել հենց Պոչետինոյի գլխավորությամբ։

Հաղորդվում է նաև, որ դանիացու ծառայություններով հետաքրքրված են «Այաքսն» ու «Վուլվերհեմպտոնը»։

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Ինտերի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023