ՊՍԺ-ն դիտարկում է Զիդանին հրավիրելու տարբերակը

ՊՍԺ-ն դիտարկում է Զիդանին հրավիրելու տարբերակը

22/09/2021 - 00:23

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հնարավոր է, շուտով կրկին աշախատանքի անցնի։

Ինչպես տեղեկացնում է  El Chiringuito TV-ն, ՊՍԺ-ն մտադիր է հրավիրել Զիդանին, եթե ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարական տա կամ էլ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Աղբյուրի փոխանցմամբ` Զիդանը, սակայն, ներկա պահին «Փարիզի» հանար պահեստային տարբերակ է։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի վերջին աշխատավայրը եղել է «Ռեալ Մադրիդը», որտեղից հեռացել է 2021 թ. մայիսին։

Նշենք, որ Մաուրիսիո Պոչետինոյի` «Պարի Սեն-Ժերմենից» հեռացման մասին լուրերը հատկապես հաճախակիացան Լիգա 1-ի 6-րդ տուրի շրջանակում «Լիոնի» դեմ կայաղած խաղի (2:1) ընթացքում Լեո Մեսսիի հետ դրվագից հետո։

Այդ հանդիպման 76-րդ րոպեին Պոչետինոն փոխարինեց Մեսսիին, սակայն փոխարինման պահին արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվեց սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի ձեռքը, ինչը լուրջ քննարկումների առիթ դարձավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023