ՊՍԺ-ն անհավանական աշխատավարձով ու հավելավճարով պայմանագիր է առաջարկել Մբապեին

ՊՍԺ-ն անհավանական աշխատավարձով ու հավելավճարով պայմանագիր է առաջարկել Մբապեին

21/05/2022 - 11:35

ՊՍԺ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Կիլիան Մբապեին պահի իր շարքերում։

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, փարիզյան ակումբը 24-ամյա հարձակվողին առաջարկել են 300 մլն եվրո հավելավճար` պայմանագիրը երկարաձգելու համար։

Այդ գումարը Մբապեն ստանալու է միանվագ։

Բացի դրանից, Մբապեի տարեկան աշխատավարձը հարկերը վճարելուց հետո կազմելու է 100 մլն եվրո։

Աղբյուր փոխանցմամբ` եթե ֆրանսիացի հարձակվողն ընդունի այդ առաջարկն ու որոշի մրցելույթները շարունակի «Պարի Սեն-Ժերմենի» կազմում, ապա, ըստ պայմանագրի, իմիջային ավելի լայն իրավունքներ է ունենալու։

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ու փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ս/թ հունիսի 30-ին, ինչից հետո, հնարավոր է, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Ավելի վաղ Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին հայտնեց, որ իր որդին թե՛ «Ռեալի» և թե՛ ՊՍԺ-ի հետ պայմանագիր է համաձայնեցրել, որոնք գրեթե միանման պայմաններով են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023