Պիոլի. «Մենք հաղթեցինք Իտալիայի լավագույն թիմին»

Պիոլի. «Մենք հաղթեցինք Իտալիայի լավագույն թիմին»

06/02/2022 - 10:42

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» համաքաղաքային դերբիի շրջանակում մրցեց «Ինտերի» դեմ` տանելով կամային հաղթանակ` 2:1 հաշվով։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին.

«Ես ծիծաղեցի, երբ նայեցի եզրագծի երկայնքով իմ վազքը, սակայն դա հիասքանչ էր։

Ես շատ երջանիկ էի, քանի որ տղաները իրենց գլխից վեր ցատկեցին` ցույց տալով անհավական կամքի ուժ։

Այժմ մենք ունեն այնքան միավոր, որքան նախորդ մրցաշրջանի նույն հատվածում, սակայն գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու։

Մենք հաղթեցին Ա սերիայի լավագույն թիմին` առաջնության առաջատարին և գործող չեմպիոնին, ինչի շնորհիվ էլ ցույց տվեցինք մեր որակները։

Այո՛, առաջին խաղակեսում «Ինտերը» մեզնից ուժեղ էր, սակայն իմ «Միլանը» չի վախենում ոչ մի թիմից։

Մենք մեր խաղը պարտադրեցինք մի թիմի, որը որոշ առումներով գերազանցում է մեզ, և մենք ներկա պահին նույնիսկ մեր լավագույն մարզավիճակում էլ չենք։

Պայմանագիր կնքելով այպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ժիրուն, Իբրահիմովիչը, Կյայերը, Մենյանը` աճում է նաև թիմի հասունության և ֆուտբոլի ըմբռնման մակարդակը»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023