Պիոլի. «Բոլորը Միլանին անդերդոգ էին համարում, սակայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ»

Պիոլի. «Բոլորը Միլանին անդերդոգ էին համարում, սակայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ»

19/04/2023 - 16:34

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Ռոսոներիներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հանդիպումից հետո իր տպավարություններով է կիսվել միալնայն ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին.

«Բոլորը հիշում են «Ռիու Ավեի» (Պորտուգալիա) դեմ հանդիպումը (խմբ.` խոսքը Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի մասին է, որի շրջանակում «Միլանը» հաղթեց 11-մետրանոցներով և նվաճեց մրցաշարի խմբային փուլի ուղեգիր)։ Այդ խաղից սկսվեց մեր եվրոպական ճամփորդությունը։

Բոլորը մեզ անդերդոգ (խմբ.` հետնապահ) էին համարում, սակայն մենք արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ։

Առաջին խաղում ստացած 1:0 հաշվով առավելությունն օգնեց մեզ։ Հաշվի առնելով դաշտում Վիկտոր Օսիմենի առկայությունը` որոշեցինք խաղալ ավելի խորքից և գնդակը զիջել «Նապոլիին»։

Մենք գնդակին տիրեցինք ավելի քիչ, քան պետք է անեինք, սակայն ցանկանում եմ բոլորին երախտագիտությունս հայտնել` անձնազոհության համար

Ամենայն հավանականությամբ, կիսաեզրափակիչում կհանդիպենք «Ինտերին»։ Մենք կիսաեզրափակիչում ենք և այս փուլում թույլ մրցակիցներ չկան։ Շատ աշխատանք ենք կատարել և չենք ցանկանում կանգ առնել»,- Պիոլիի խոսքերը մեջբերում է Pazzi di Fanta-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023