Դրամա Նեապոլում. Միլանը դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ🎥

Դրամա Նեապոլում. Միլանը դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ🎥

19/04/2023 - 00:52

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ռոսոներիները» հաղթել էին 1:0 հաշվով։

Պատասխան խաղում էլ Ստեֆանո Պիոլիի թիմը 43-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի խփած գոլի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էր նույն հաշվով։

Լուչիանո Սպալետիի թիմը պատասխան գոլը խփեց միայն 90+3-րդ րոպեին. աչքի ընկավ Վիկտոր Օսիմենը։

Ավելին անել չհաջողվեց «Նապոլիին». հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Նշենք, որ հանդիպման ընթացքում թիմերը մեկական անգամ վրիպեցին 11-մետրանոց իրացնելիս։

Նախ 22-րդ րոպեին նշակետից վրիպեց Օլիվիե Ժիրուն, ապա 82-րդ րոպեին` Խվիչա Կվարացխելիան։

Այսպիսով, «ռոսոներիներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023