Պեդրիի անհավանական ցուցանիշներն ողջ Եվրո-2020-ի ընթացքում

Պեդրիի անհավանական ցուցանիշներն ողջ Եվրո-2020-ի ընթացքում

07/07/2021 - 13:59

Եվրո-2020-ը Իսպանիայի հավաքականի համար ավարտվեց. «ֆուրիա ռոխան» մրցաշարի կիսաեզրափակչում 11-մետրանոցներով պարտվեց Իտալիայի հավաքականին` լքելով պայքարը։

Իսպանիայի հավաքականի կազմից ողջ Եվրոյի ընթացքում հիանալի ֆուտբոլ ցուցադրեց 18-ամյա կիսապաշտպան Պեդրին։

Squawka Football-ը մի շարք վիճակագրական տվյալներ է ներկայացրել երիտասարդ ֆուտբոլիստի գրանցած ցուցանիշենրից, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

  • 544 անգամ գնդակի հպում
  • 421 ճշգրիտ փոխանցում
  • 91% փոխանցումների ճշգրտություն
  • 25 անգամ գնդակի վերադարձ
  • 25 մենապայքարի հաղթող
  • 13 անգամ մրցակիցները նրա նկատմամբ խախտել են կանոնները
  • 11 անգամ իրական գոլային պահի ստեղծում
  • 7 անգամ գնդակի խլում
  • 4 անգամ մրցակցի գրոհի կասեցում
  • 3 անգամ խաղը վերցրել է իր վրա
  • Միջինը մեկ խաղում կատարած 1.8 «կարևոր» փոխանցում (խմբ.` փոխանցում, որից հետո հարված է լինում)

Հավելենք նաև, որ Պեդրին Իտալիայի դեմ խաղի հիմնական ժամանակում կատարել էր 55 փոխանցում` 100% ճշգրտությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023