Պաշտոնական. Ֆոլարին Բալոգանը փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը

Պաշտոնական. Ֆոլարին Բալոգանը փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը

17/05/2023 - 13:49

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բոլգանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», որոշել է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունն ու ներկայացնել ԱՄՆ հավաքականը։

Տեղեկությունը հաստատել է նաև Միացյալ Նահանգների ֆուտբոլի հավաքականի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Բալոգանը ծնվել է Նյու-Յորքում և արդեն ուներ ԱՄՆ քաղաքացիություն, սակայն նա կարող էր հանդես գալ նաև Անգլիայի և Նիգերիայի հավաքականներում։

21-ամյա ֆուտբոլիստի ծնողները հենց Նիգերիայից են, որտեղից էլ նրանք հետագայում տեղափոխվել են Ամերիկա։

Ավելացնենք, որ Բալոգանը հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային` Մ-17,18, 20 և 21 հավաքականներում։

Այդուհանդերձ, վերջնական ընտրությունը կանգ է առել ԱՄՆ հավաքականի վրա, քանի որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, երիտասարդ ֆուտբոլիստը հույս չի ունեցել, որ Անգլիայի հավաքականում մշտական խաղաժանակ կունենա։

Հավելենք, որ Ֆոլարին Բալոգանն «Արսենալի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից առաջ վարձավճարով համալրեց «Ռեյմսի» շարքերը, որի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 36 հանդիպում ` խփելով 20 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023