Պաշտոնական. Ռուսլան Մալինովսկին փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Ռուսլան Մալինովսկին փոխեց ակումբային գրանցումը

10/01/2023 - 10:52

Ինչպես տեղեկացնում է Մարսելի «Օլիմպիկի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկուն։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին պրովանսյան ակումբը կունենա ուկրաինացի ֆուտբոլիստին գնելու պարտադիր իրավունք։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` գործարքի վերջնական փուլում «Մարսելն» «Ատալանտային» վճարելու է 15 մլն եվրո, իսկ 29-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Ռուսլան Մալինովսկին «Ատալանտայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 143 խաղում դառնալով 30 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023