Պաշտոնական. Ռեալն ու Կառլո Անչելոտին երկարաձգեցին պայմանագիրը

Պաշտոնական. Ռեալն ու Կառլո Անչելոտին երկարաձգեցին պայմանագիրը

29/12/2023 - 21:46

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը «արքայական» ակումբը գլխավորում է 2021 թ. հուլիսից։

«Սերուցքայինները» իտալացի մասնագետի գլխավորությամբ մեկական անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, Լա լիգայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, ինչպես նաև աշխարհի ակումբային չեմպիոն։

Անչելոտին ավելի վաղ «Ռեալը» մարզել է նաև 2013-15 թվականներին։

Հիշեցնենք, որ անցնող ամիսներին Անչելոտիի անունը կապվում էր Բրազիլիայի հավաքականի հետ։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը, նույնիսկ, հայտարարել էր, որ «Պապա Կառլոն» 2024 թ. հուլիսի 1-ից ստանձնելու է «պենտակամպիոնների» գլխավոր մարզչի պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023