Պաշտոնական. Կառլոս Տևեսը նշանակվեց արգենտինական ակումբի գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Կառլոս Տևեսը նշանակվեց արգենտինական ակումբի գլխավոր մարզիչ

21/06/2022 - 18:34

Ինչպես տեղեկացնում է արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալը ներկայացնող «Ռոսարիո Սենթրալի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը։

Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ «Ռոսարիո Սենթրալը» Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ` 2022 թ. խաղարկությունում անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 4 միավոր և 28 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Կառլոս Տևեսն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսի», «Բոկա Խունիորսի» և Արգենտինայի հավաքականի կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023