Պաշտոնական. Լիվերպուլի կիսապաշտպանը տեղափոխվեց Պորտու

Պաշտոնական. Լիվերպուլի կիսապաշտպանը տեղափոխվեց Պորտու

20/07/2021 - 16:49

Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Մարկո Գրուիչին։

«Վիշապները» 25-ամյա սերբ ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 12.2 մլն եվրո։

Հավելենք, որ Գրուիչը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ էր դարձել 2016 թ. հունվարին, սակայն մինչ այժմ մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 16 հանդիպում` խփվելով 1 գոլ։

Սերբ ֆուտբոլիստը նախքան «Պորտու» տեղափոխվելը վարձավճարով հանդես է եկել «Ցրվենա Զվեզդայի» (2016 թ. հունվար – հունիս), «Քարդիֆի» (2018 թ. հունվար -հունիս), «Հերտայի» (2018 օգոստոս – 2020 թ. հունիս) կազմում։

Հատկանշական է, Գրուիչը 2020/21 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս հենց «Պորտուում», որի կազմում արդեն հասցրել է 39 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023