Պաշտոնական․ Միկել Արտետան՝ Արսենալի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Միկել Արտետան՝ Արսենալի գլխավոր մարզիչ

20/12/2019 - 23:32

Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը՝ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել լոնդոնյան ակումբի նախկին խաղացող, «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան։

Նշվում է, որ 37-ամյա մասնագետը կնքել է 3,5 տարվա պայմանագիր, սակայն աշխատավարձի չափը չի բարձրաձայնվում։

Հիշեցնենք, որ Ունայի Էմերիի հեռացումից հետո «Արսենալի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ֆրեդերիկ Յունգբերգը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023