Պաշտոնական․ Արսենալը հայտարարեց իր առաջին տրանսֆերի մասին

Պաշտոնական․ Արսենալը հայտարարեց իր առաջին տրանսֆերի մասին

07/01/2021 - 20:58

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատեց մամուլում շրջանառվող նորությունը, համաձայն որի լոնդոնյան ակումբը պայմանագիր է կնքել «Հերտայի» պաշտպան Օմար Ռեկիկի հետ։ Քիչ անց լուրը հայտնվեց նաև «Արսենալի» կայքէջում (www.arsenal.com):

«Նա երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որի խաղին հետևել ենք որոշ ժամանակ։ Մենք հավատում ենք, որ նրան հաջող ապագա է սպասվում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Ռեկիկը «Հերտա» է տեղափոխվել 2017 թվականին և հարդես է եկել գերմանական ակումբի երկրորդ թիմում։ Մինչ այդ նա խաղացել է «Մարսելի», «ՊՍՎ»-ի «Մանչեսթեր Սիթիի» և «Ֆեյնորդի» երիտասարդական թիմերում։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա հոլանդացին «Հերտայի» կազմում չի մասնակցել և ոչ մի հանդիպման։

Անգլիական Պրեմիեր լիգայում «Արսենալը» ընթանում է 11-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներից հետո իր ակտիվում ունենալով 23 միավոր։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023