ՉԼ-ում Լիվերպուլի կրած երբևէ  ամենախոշոր հաշվով  պարտությունները

ՉԼ-ում Լիվերպուլի կրած երբևէ ամենախոշոր հաշվով պարտությունները

22/02/2023 - 18:05

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Ռեալ Մադրիդից»։

Պարզվում է` մերսիսայդյան ակումբը մրցաշարի շրջանակում կրել է երևէ ամենախոշոր հաշվով պարտությունը։

Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» կրած երբևէ ամենախոշոր հաշվով պարտությունները.

  1. «Ռեալ Մադրիդ» (2022/23 մրցաշրջան, 1/8 եզրափակիչ) – 2:5
  2. «Նապոլի» (2022/23, խմբային փուլ) – 1:4
  3. «Բարսելոնա» (2018/19, կիսաեզրափակիչ) – 0:3
  4. «Ռեալ Մադրիդ» (2014/15, խմբային փուլ) – 0:3
  5. «Ռոմա» (2017/18, կիսաեզրափակիչ) – 2:4
  6. «Բայեր Լևերկուզեն» (2001/02, 1/4 եզրափակիչ) – 2:4
  7. «Ռեալ Մադրիդ» (2020/21, 1/4 եզրափակիչ) – 1:3
  8. «Ռեալ Մադրիդ» (2017/18, եզրափակիչ) – 1:3
  9. «Չելսի» (2008/09, 1/4 եզրափակիչ) – 1:3
  10. «Բարսելոնա» (2001/02, խմբային փուլ) – 1:3

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023