ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Ցրվենա Զվեզդա դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցը

ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Ցրվենա Զվեզդա դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցը

02/08/2022 - 14:11

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի որակավորման երրորդ փուլին մասնակցելու է նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում մրցելու է «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)/«Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի դեմ։

Նշենք, որ «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` Բելգրադում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 9-ին` Երևանում։

Ինչ վերաբերում է որակավորման փլեյ-օֆֆ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-17-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 23-24-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023