Չելսին և Լեսթերը չեն ցանկանում հանդես գալ ՉԼ-ում, Արսենալի վերակենդանացումը?

Չելսին և Լեսթերը չեն ցանկանում հանդես գալ ՉԼ-ում, Արսենալի վերակենդանացումը?

02/07/2020 - 11:31

Կայանում է անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը, որի շրջանակում արդեն կայացել են մի շարք հանդիպումներ։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» հունիսի 30-ին հյուրընկալվել էր «Բրայթոնին»։ Օլե-Գունար Սուլշերի սաները խաղի ողջ ընթացքում ունեին լուրջ առավելություն՝ հաղթելով 0։3 հաշվով։

Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկ գնդակ էլ խփեց Մեյսոն Գրինվուդը։

Այս հաղթանակից հետո մանկունյանակ ակումբը շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար։ «Յունայթեդ» վաստակեց 52 միավոր, զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, սակայն 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին» զիջում է արդեն ընդամենը 2 միավոր։

«Չելսին» իր հերթին երեկ՝ հուլիսի 1-ին, հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Վեսթ Հեմին», որը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։

Թվում էր՝ Ֆրենկ Լեմպարդի սաները «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո այս խաղում էլ վստահ տեսք կունենան, սակայն միայն թվում էր։ «Ազնվականները» բավականին շատ ազատություն են տալիս մրցակցի ֆուտբոլիստներին, այդ պատճառով էլ պատժվեցին՝ պարտվելով 3։2 հաշվով։

«Չելսիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիլիանը, իսկ «Վեսթ Հեմի» կազմից գոլերը հեղինակեցին Տոմաշ Սոուշչեկը, Մայքլ Անտոնիոն և Անդրեյ Յարմոլենկոն։

«Չելսին» մնաց 54 միավորով և թույլ տվեց «ՄՅՈՒ»-ին և «Վուլվերհեմպտոնին», ավելի մոտենալ Չեմպիոնների լիգայի գոտուն․ «Յունայթեդն» ու «Վուլվզն» ունեն 52-ական միավոր, իսկ «Վեսթ Հեմը» 30 միավորվ 16-րդն է։

Առաջնության վերսկումը ձախողելուց հետո «Արսենալը» կարծես թե քիչ-քիչ վերգտնում է իր խաղը։ Միկել Արտետայի սաները 32-րդ տուրում սեփական հարկի տակ մրցեցին առաջնության հետնապահ «Նորվիչի» դեմ՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն․ «զինագործները» հաղթեցին 4։0 հաշվով։

Լոնդոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գրանիտ Ջական ու Սեդրիկ Սոարեշը։ Նշենք, որ գաբանցի հարձակվողը Պրեմեիր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց արդեն իր 19-րդ գնդակը՝ հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիին։

«Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Նորվիչը» 21 միավորով անհույս եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Շարունակում է միավորներ բաժանել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Լեսթերը»։ «Աղվեսներն» այս անգամ հյուրընկալվել էին վերջին շրջանում բավականին կայուն ֆուտբոլ ցուցադրող «Էվերտոնին»։

Մերսիսայդյան ակումբը հենց հանդիպման մեկնարկում երկու գնդակի առավելությոն ստացավ։ Նախ 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռիչարլիսոնը, իսկ 16-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Գիլֆի Սիգուրդսոնը՝ հստակորեն իրացնելով 11 մետրանոց հարվածը։ «Լեսթերին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 51-րդ րոպեին աչքի ընկավ Կելեչի Իհեանաչոն։

Այպսիսով, «Լեսթերը» վտանգի տակ է դնում հաջորդ մրցաշրջանում չորակավորվել Չեմպիոնների լիգայում, քանի որ «աղվեսների» խաղացանկն ավելի դժվար է, քան, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդինը»։ Բրենդան Ռոջերսի սաները մնացին 55 միավորով և շարունակում են զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, իսկ «Էվերտոնը» 44 միավորով 11-րդն է։

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023