Չելսին շարունակում է փայլել, իսկ Լիդսը կարծես թե խաղային խնդիրներ ունի🎥

Չելսին շարունակում է փայլել, իսկ Լիդսը կարծես թե խաղային խնդիրներ ունի🎥

08/11/2020 - 01:04

Անգլիական Պրեմեիր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 4։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։

Հանդիպումը բավականին անսպասելի մեկնարկեց, քանի որ «Շեֆիլդի» ֆուտբոլիստները 9-րդ րոպեին Դևիդ Մաքգոլդրիկի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն դրանից հետո դաշտում տոն տվողը Ֆրենկ Լեմպարդի սաներն էին, ովքեր նախքան ընդմիջման գնալը հայտնվեցին հաղթողի դերում։

Նախ 23-րդ րոպեին Թեմի Աբրահամը հավասարեցրեց հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Բեն Չիլվելն արդեն առաջ մղեց իր թիմին։

Եթե առաջին խաղակեսում Քրիս Ուայլդերի սաները կարողացան որոշակի անհանգստություն պարգևել Էդուարդ Մենդիի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ապա երկրորդ խաղակեսում «ազնվականների» առավելությունն ակնհայտ էր, ովքեր ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Տիագո Սիլվան և Տիմո Վերները։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 15 միավոր և կտրուկ մոտեցավ առաջնությունը գլխավորող «Սաութհեմպտոնին» և «Լիվերպուլին», որոնք ունեն 16-ական միավոր․ Լեմպարդի սաները 3-րդն են, իսկ «Շեֆիլդն» ունի ընդամենը 1 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Տուրի մեկ այլ խաղում էլ «Քրիստալ Փելասը» «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ։

«Քրիստալի» գոլերը հեղինակեցին Սկոտ Դանը, Էբերեչի Էզեն, Ջորդան Այուն, իսկ Էլդեր Կոշտան գրավեց սեփական դարպասը։ Յորքշիրյան ակումբի միակ գոլն էլ խփեց Պատրիկ Բեմֆորդը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 7-րդ գոլը։

«Քրիստալ Փելեսը» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ Մարսելո Բիելսայի սաները, կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը նույն հաշվով, մնաց 10 միավորով և այժմ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023