«Չգիտեի, որ այդ ծաղրածուները նկարում են ինձ». Գրիգորյանը խոսել է Ռեյնջերսի դեմ խաղից առաջ իր մոտիվացիոն ճառի մասին

«Չգիտեի, որ այդ ծաղրածուները նկարում են ինձ». Գրիգորյանը խոսել է Ռեյնջերսի դեմ խաղից առաջ իր մոտիվացիոն ճառի մասին

18/10/2021 - 18:20

Համացանցի ռուսական տիրույթում տեսանյութ է հրապարակվել, որտեղ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռեյնջերսի» դեմ կայացած առաջին խաղից առաջ (0:1) մոտիվացիոն ճառ է ասում` օգտագործելով բազմաթիվ հայհոյախառը բառեր, ինչն արժանացել է ֆուտբոլիստների բուռն արձագանքին։

55-ամյա մասնագետը վերջերս տված հարցազրույցների մեկի ժամանակ խոսել է այդ տեսանյութի մասին.

«Դա տեղի է ունեցել «Ռեյնջերսի» դեմ արտագնա խաղից առաջ։

Ես, իրոք, չգիտեի, որ այդ ծաղրածուները նկարում են ինձ։ Նրանք մի պահ ցույց էին տալիս մարզադաշտի տրիբունաները, և ես հասկանում էի, որ բարդ է լինելու, այդ պատճառով էլ որոշեցի թուլացնել լարվածությունը։

Չնայած այդ տեսանյութի դաժանությանը` տղաները չընկրկեցին և հիանալի հանդիպում անցկացրին, ճիշտ է, պարտվեցին, սակայն արժանապատվորեն պայքարեցին։ Տրիբունաները չազդեցին նրանց վրա։

Տեսանյութում, հնարավոր է, ես չարաշահում եմ ոչպարկեշտ բառերը, սակայն, ընդհանրապես մոտիվացիոն ճառերը շատ օգնում են։ Եթե չօգնեին, ես, միանաշանակ, չէի օգտագործի դրանք։

Ես աշխատում եմ ԲԿՄԱ-ի կանանց թիմի հետ և տարբերությունները գիտեմ։ Պարզ է` աղջիկների հետ այդպես չեմ խոսում»,- նշել է Գրիգորյանը, ում խոսքերը մեջբերում է Матч TV-ն։

Հավելենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտը» մարզել է 2021 թ. մայիսից հուլիս ամիսներին, ինչից հետո կարճ ժամանակով հեռացավ զբաղեցրած պաշտոնից, սակայն օգոստոսին կրկին գլխավորեց ակումբը` պաշտոնում մնալով մինչև սեպտեմբերի 21-ը։

«Ալաշկերտը» Գրիգորյանի գլխավորությամբ դարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023