Չավին ավարտեց կարիերան

Չավին ավարտեց կարիերան

02/05/2019 - 20:56

Իսպանացի անվանի ֆուտբոլիստ Չավին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Հիշեցնենք, որ Չավին օրերս «Ալ Սաադի» հետ դարձել է Քաթարի չեմպիոն:

«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստը հրաժեշտի խոսք է ասել.

«Մինչև այս օրը ֆուտբոլ խաղալն իմ կյանքի մասն էր: Ես բարձրությամբ ավարտում եմ կարիերաս: Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչպես է դասավորվելու հետագաս մարզչի կարգավիճակում:

Իմ մարզչական փիլսոփայությունը զուգահեռներ կունենա այն ամենի հետ, ինչ Կրույֆն արել է Լա Մասիայում: Ինձ դուր է գալիս, երբ թիմը վերահսկում է գնդակը և միաժամանակ հարձակվողական է գործում»,- 39-ամյա արդեն նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում As-ը:

Չավին «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է՝ կատալոնական թիմում անցկացնելով 767 հանդիպում: Նա Իսպանիայի 8-ակի չեմպիոն է, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի գավաթակիչ:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023