ԵԼ․ կայացան 1/4 ու 1/2 եզրափակիչների վիճակահանությունները

ԵԼ․ կայացան 1/4 ու 1/2 եզրափակիչների վիճակահանությունները

19/03/2021 - 16:16

Մարտի 19-ին ՈՒԵՖԱ -ի շտաբ-բնակարանում կայացան Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 ու 1/2 եզրափակիչների վիճակահանությունները։

1/4 եզրափակչի շրջանակում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

«Գրանադա» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալ» – «Սլավիա Պրահա»

«Այաքս» – «Ռոմա»

«Դինամո Զագրեբ» – «Վիլյառեալ»

Մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակում կձևավորվեն հետևյալ զույգերը․

«Գրանադա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Այաքս»/«Ռոմա»

«Դինամո Զագրեբ»/«Վիլյառեա» – «Արսենալ»/«Սլավիա Պրահա»

Հավելենք, որ մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին հադնիպումները կկայանան ապրիլի 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 15-ին։

Ինչ վերաբերում է կիսաեզրափակիչ խաղերին, ապա դիմակայությունների առաջին խաղերը նախատեսված են ապրիլի 29-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 6-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023