Պաշտոնական. Աբրամովիչը Չելսին վաճառքի է հանել

Պաշտոնական. Աբրամովիչը Չելսին վաճառքի է հանել

02/03/2022 - 23:14

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, Ռոման Աբրամովիչը պաշտոնապես վաճառքի է հանել ակումբը։

«Ուզում եմ պատասխանել վերջին մի քանի օրերի ԶԼՄ-ներում տարածված շահարկումներին։ Ինչպես արդեն ասել եմ, ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ուստի, ստեղծված իրավիճակում որոշեցի վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է ակումբի, երկրպագուների, աշխատակիցների, ինչպես նաև հովանավորների ու գործընկերների շահերից։

Խնդրում եմ, իմացեք, որ սա աներևակայելի դժվար որոշում էր, և ինձ ցավ է պատճառում նման կերպով հեռանալ «Չելսիից»: Հուսով եմ, որ կարող եմ վերջին անգամ այցելել «Սթեմֆորդ Բրիջ»՝ բոլորիդ անձամբ հրաժեշտ տալու համար»,- նշել է ռուս գործարարը, ում խոսքերը մեջբերում է «ազնվականների» պաշտոնական կայքը։

Ըստ տարբեր աղբյուրների` Աբրամովիչը «Չելսիի» վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 4 մլրդ եվրո։

Հատկանշական է, որ օրեր առաջ Forbes-ը տեղեկություն տարածեց, որ «Չելսին» 55-ամյա գործարարին պարտք է 2 մլրդ եվրո, սակայն, ամենայն հավանականությամբ, Աբրամովիչն ակումբից չի պահանջելու այդ գումարը։

Հիշեցնենք, որ Ռոման Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թ.` 140 մլն ֆունտի դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023