Նապոլին ջախջախեց Լացիոյին` դառնալով Ա սերիայի միանձնյա առաջատար🎥

Նապոլին ջախջախեց Լացիոյին` դառնալով Ա սերիայի միանձնյա առաջատար🎥

29/11/2021 - 01:39

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «Նապոլին» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 4:0 հաշվով։

Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դրիս Մերտենսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պյոտր Զելինսկին ու Ֆաբիան Ռուիսը։

Այս հաղթանակից հետո Լուչիանո Սպալետիի թիմը վաստակեց 35 միավոր` դառնալով Ա սերիայի միանձնյա առաջատար։

«Լացիոն» մնաց 21 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիոզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023