Նապոլին  մրցակիցներ չի ճանաչում` տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը🎥

Նապոլին մրցակիցներ չի ճանաչում` տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը🎥

27/09/2021 - 00:39

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում նեապոլիտանական ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին հաղթեց 2:0 հաշվով։

Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիկտոր Օսիմենն ու Լորենցո Ինսինյեն։

Այսպիսով, «Նապոլին» տոնեց իր 6-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 18 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Կալյարիի» ակտիվում կա ընդամենը 2 միավոր և Սարդինան ներկայացնող ակումբը զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023