Նապոլին հիասքանչ ֆուտբոլ է   ցուցադրում` ջախջախելով նաև Սամպդորիային🎥

Նապոլին հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում` ջախջախելով նաև Սամպդորիային🎥

23/09/2021 - 22:27

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։

Լուչիանո Սպալետիի սաները շարունակում են հիասքանչ ֆուտբոլ ցուցադրել և տոնեցին հինգերորդ անընդմեջ հաղթանակը` առավելության հասնելով 4:0 հաշվով։

Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Պյոտր Զելինսկին։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 15 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Սամպդորիան» մնաց նախապես վաստակած 5 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023