Նապոլին կոտրեց սառույցը. Սպալետիի թիմը հաղթեց Լացիոյին` դառնալով Ա սերիայի առաջատար🎥

Նապոլին կոտրեց սառույցը. Սպալետիի թիմը հաղթեց Լացիոյին` դառնալով Ա սերիայի առաջատար🎥

28/02/2022 - 11:33

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» մրեց «Նապոլիի» դեմ։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր մի քանի անգամ կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն նպաստավոր դիքերից վրպեցին Լուիս Ալբերտոն, Չիրո Իմոբիլեն ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

52-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն շատ մոտ էր արդեն Ֆելիպե Անդերսոնը, սակայն նեապոլիտանական ակումբին փրկեց դարպասապահ Դավիդ Օսպինան։

Այդքան չիրացրած պահերից հետո գործեց ֆուտբոլի չգրված գլխավոր օերնքը. «Չես խփում դու, խփում են քեզ»։

Լուչիանո Սպալետիի թիմը 62-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. հեռահար հարվածով բացեց Լորենցո Ինսինյեն։

69-րդ րոպեին «Նապոլին» բազմաքայլ գրոհ զարգացրեց, որը կրկին եզրափակեց Ինսինյեն, սակայն գլխավոր մրցավար Մարկո Դի Բելոն խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց գոլը։

Խաղավերջում «արծիվները» ճնշում էին գործադրում հյուրերի վրա` փորձելով խուսափել պարտությունից։

88-րդ րոպեին Մաուրիցիո Սարիի թիմը հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք վաստակեց, որի խաղարկումից հետո Պեդրոն հեռահար հարվածով, ի վերջո, հավասարեցրեց հաշիվը։

Թվում էր` «Լացիոն» խուսափեց պարտությունից, իսկ հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Նապոլիի» ֆուտբոլիստները, ովքեր 90+4-րդ րոպեին գեղեցիկ գրոհ զարգացրին, ինչի արդյուքնում Ֆաբիա Ռուիսը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ձախ ոտքի կատարած հիանալի հարվածով հաղթանակ պարգևեց հյուրերին։

Այսպիսով, «Նապոլին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ, վաստակեց 57 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ «Միլանը» նույնպես ունի 57 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նեապոլիտանական ակումբն ունի առավելություն։

«Լացինո», 43 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023