Յունայթեդն անչափ մոտ է ՉԼ ուղեգրին?

Յունայթեդն անչափ մոտ է ՉԼ ուղեգրին?

17/07/2020 - 01:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունյաթեդը» հյուրընկալվել էր «Քրիստալ Փելասին»՝ տանելով անչափ կարևոր հաղթանակ։

«Կարմիր սատանանտերը» հիմնականում հավասար ընթացած խաղում կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել «արծիվների» դարպասը․ իրենց հերթական գնդակները խփեցին Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարսիալը, ովքեր ընթացիկ մրցաշրջանում դարձել են արդեն 17-ական գոլի հեղինակ, իսկ հերթական արդյունավետ փոխանցմամբ աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։ Հավելենք, որ պորտուգալացի կիսապաշտպանը ձմռանն է համալրել մանկունյական ակումբի կազմը, սակայն անցկացրած 11 խաղում հասցրել է դառնալ 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 62 միվոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը՝ պայքարելով Չեմպիոնների լիգյաի ուղեգրի համար։ Նույնքան միավոր ունի նաև «Լեսթերը», որն իր հանդիպումն անցկացրել էր ավելի վաղ և նույն՝ 2։0 հաշվով առավելության էր հասել «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ «Աղվեսները» այժմ 4-րդն են խփած և բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ։ «Քրիստալ Փելասը» 42 միավորով 14-րդն է, իսկ «Շեֆիլդը» 54 միավորով 8-րդը։

Նշենք նաև, որ առաջնության վերջին տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ մրցելու է հենց «Յունայթեդի» դեմ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023