Յովիչ․ «Ավելի լավ վերադարձ չէի կարող պատկերացնել․ հուսով եմ՝ սա միայն սկիզբն է»

Յովիչ․ «Ավելի լավ վերադարձ չէի կարող պատկերացնել․ հուսով եմ՝ սա միայն սկիզբն է»

18/01/2021 - 16:08

Լուկա Յովիչը, ով վերջերս է «Ռեալից» վարձակալությամբ վերադարձել «Այնտրախ», ինստագրամի իր էջում կիսվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Շալկե-04»-ի նկատմանբ տարած հաղթանակի և տպավորությունների մասին (3։1)։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման երկրորդ խաղակեսում սերբ հարձակվողը դուրս գալով փոխարինման՝ կարողացել է դուբլ գրանցել իր անվան դիմաց և հաղթանակ պարգևել հարազատ ակումբին։

«Հիանալի զգացողություններ ունեմ։ Հաղթանակ և երկու գոլ։ Ավելի լավ վերադարձ չէի կարող պատկերացնել։ Հուսով եմ՝ սա միայն սկիզբն է․ լավագույնը դեռ առջևում է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ։

Ցանկանում եմ առաջին գոլս նվիրել անկրկնելի պրոֆեսիոնալ և առաջատար, իրական ընկեր, լավ մարդ, ում հետ ինձ բախտ է վիճակվել խաղալ նույն խաղադաշտում, մեր ավագ Դավիդ Աբրահամին (Խմբ․՝ 34-ամյա արգենտինացին այդ խաղում իր վերջին հանդիպումն անցկացրեց «Այնտրախտի» կազմում)։

«Երկրորդ գոլս նվիրում եմ «Այնտրախտի» հիանալի երկրպագուին, ով վերջերս մահացավ՝ միայնակ թողնելով սիրելի կնոջն ու երեք երեխաներին»»,- գրել է 23-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր պաշտոնական էջում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023