Մյուլլեր. «Պետք է հավաքվենք և ցույց տանք իրական Բավարիային»

Մյուլլեր. «Պետք է հավաքվենք և ցույց տանք իրական Բավարիային»

07/04/2022 - 13:05

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը.

«Ընդունում ենք նվազագույն հաշվով այս պարտությունը։ Լավ ենք հասկանում, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել։

Այժմ պետք է հավաքվենք և պատասխան խաղում ցույց տանք իրական «Բավարիային»»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Բավարիա» – «Վիլյառեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին` Մյունխենի «Ալնայց Արենա» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023