Մկրտչյան. «Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից»
Մկրտչյան. «Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից»
11/10/2023 - 23:15

Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

–  Ի՞նչ մարզավիճակում ես մոտենում խաղերին, ու ի՞նչ տրամադրություն է  տիրում ազգային ընտրանու կազմում կարևոր խաղերից առաջ։
–  Հավաքականում անցկացրած խաղերից հետո մեկ հանդիպման եմ մասնակցել Խորվաթիայում, բայց ինձ լավ եմ զգում։ Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից, մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին։

– Մեկ հանդիպում արդեն անցկացրել եք Լատվիայի դեմ։ Ի՞նչ կարծիք ունես մրցակցի մասին։
– Լատվիայի հավաքականը ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են։ Գիտենք, որ լավ կազմ ունի։ Չեմ ուզում ասել, թե ով է լինելու ֆավորիտ, սակայն մենք եկել ենք միայն երեք միավորի հետևից։ Հարգում ենք մրցակցին, բայց մենք եկել ենք միայն հաղթելու։

Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

https://www.youtube.com/live/ZG-h6PUas9A?feature=shared
# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026