Միկել Արտետա․ «Ամեն խաղում Արսենալի հետ տարօրինակ բաներ են կատարվում»

Միկել Արտետա․ «Ամեն խաղում Արսենալի հետ տարօրինակ բաներ են կատարվում»

23/12/2020 - 11:35

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին (1:4)․

«Նման բարձր ակարդակի մրցակիցը սխալի համար պատժում է մեզ, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Մենք լավ հակագրոհ ձեռնարկեցինք, որից հետո նրանք գրավեցին մեր դարպասը խաղից դուրս վիճակից․ արդյունքում՝ մենք կրկին պարտվեցինք։

Դժվար է ընդունել պարտությունը՝ հաշվի առնելով, թե ինչպիսի խաղ ցուցադրեցինք։ Ամեն խաղում «Արսենալի» հետ տարօրինակ բաներ են կատարվում և դրանք բարդացնում են իրավիճակը։

Առաջիկա հանդիպումները որոշիչ են լինելու մեզ համար․ անհրաժեշտ է բեկում մտցնել մեր խաղում։ Հաշվի առնելով, թե ինչպիսի խաղ մենք ցուցադրեցինք այս հզոր մրցակցի դեմ՝ կարող եմ ասել, որ մենք թիմում ունենք մարտիկներ»,- ասել է Արտետան Sky Sports-ի եթերում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023