Միլանը շարունակում է փայլել՝ ջախջախելով Տորինոյին🎥

Միլանը շարունակում է փայլել՝ ջախջախելով Տորինոյին🎥

13/05/2021 - 00:43

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցում էր «Տորինոյի» դեմ։

Միլանյան ակումբն առաջին կեսում տարածքային և խաղային լուրջ առավելություն ունեին ու նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ, իսկ գոլի հեղինակներ դարձան Թեո Էրնանդեսն ու Ֆրանկ Կեսիեն։

Ստեֆանո Պիոլիի թիմը երկրորդ խաղակեսում պարզապես կատարյալ ֆուտբոլ ցուցադրեցին և ինչ-որ պահից սկսած գնդակները հերթով հայտնվում էին «Տորինոյի» դարպասում։

Երկրորդ 45 րոպեների ընթացքում «ռոսոներիները» ևս 5 գնդակ ուղարկեցին թուրինյան ակումբի դարպասը․ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անտե Ռեբիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրահիմ Դիասն ու Թեո Էրնանդեսը, ով այս խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Այսպիսով, «Միլանը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տոնեց «Տորինոյի» նկատմամբ, վաստակեց 75 միավոր և շարունակում է զբաղեցել 3-րդ հորիզոնակամը։

«Տորինոն» էլ մնաց 35 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023