Միլանը շարունակում է միավորներ բաժանել` չհաղթելով նաև Տորինոյին

Միլանը շարունակում է միավորներ բաժանել` չհաղթելով նաև Տորինոյին

11/04/2022 - 00:42

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ գոլեր չխփեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։

Նշենք, որ «ռոսոներիները» երկրորդ տուրն անընդմեջ իրենց հանդիպումն ավարտում են 0:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 68 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Այդուհանդերձ, երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը», որն իր ակտիվում ունի 66 միավոր, մեկ հանդիպում պակաս է անցկացրել և 20-րդ տուրից հետաձգված խաղում ապրիլի 27-ին հյուրընկալվելիս մրցելու է «Բոլոնիայի» դեմ ու հաղթանակի դեպքում կգլխավորի Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Տորինոն», 39 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023