Մեսսիի տրանսֆերից հետո ՊՍԺ-ի Instagram-ի հետևորդների թիվն սկսել է կտրուկ աճել📸

Մեսսիի տրանսֆերից հետո ՊՍԺ-ի Instagram-ի հետևորդների թիվն սկսել է կտրուկ աճել📸

11/08/2021 - 13:11

Օգոստոսի 10-ին Լեո Մեսսին պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ` դառնալով փարիզյան ակումբի ֆուտբոլիստ։

Արգենտինացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով։

Հատկանշական է, որ 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հաստատումից հետո «Պարի Սեն-Ժերմենի» Instagram-ի պաշտոնական էջի հետևորդներն սկսել են կտրուկ աճել։

Եթե նախքան Մեսսիի տրանսֆերը ՊՍԺ-ի էջին հետևում էր 38 մլն մարդ, ապա մի քանի ժամվա ընթացքում այն աճել գրեթե 5 մլնով ` հասնելով արդեն 42.8 մլն հետևորդի։

Հավելենք, որ համաշխարհային ակումբների շրջանակում Instagram-ում բոլորից շատ հետևորդ ունի «Ռեալ Մադրիդը» (102 մլն), որին հարդում է «Բարսելոնան» (100 մլն)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023