Մեսսիի գրառումն Instagram-ում like-երի քանակով ռեկորդ է սահմանել մարզիկների շրջանակում📸

Մեսսիի գրառումն Instagram-ում like-երի քանակով ռեկորդ է սահմանել մարզիկների շրջանակում📸

19/12/2022 - 21:27

ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպոին։

Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում աշխարհի գավաթով լուսանկարներ հրապարակեց, որը 20 ժամվա ընթացքում հավաքել է արդեն 46.9 մլն like։

Այն արդեն ռեկորդային է մարզիկների շրջանակում և շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուի` Լեո Մեսսիի հետ համատեղ գրառմանը, որը ներկա պահին ունի 41.9 մլն like։

Հատկանշական է, որ Մեսսիի ու Ռոնալդուի գրառումներն Instagram-ի պատմության երկրորդ և երրորդ ամենաշատ like ունեցող լուսանկարներն։

Մեսսիի հրապարակումը զիջում է միայն հանրահայտ «ձվի»` world_record_egg վերիֆիկացված օգտատիրոջ գրառմանը, որն ունի 56.2 մլն like։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023