Ման. Յունայթեդի կատարյալ ֆիասկոն! Փելասը  ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

Ման. Յունայթեդի կատարյալ ֆիասկոն! Փելասը ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

07/05/2024 - 10:40

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի վերջին խաղում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

«Արծիվները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` «կարմիր սատանաներին» ջախջախելով 4:0 հաշվով։

Օլիվեր Գլասների թիմից դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսեն, մեկական գոլ էլ խփեցին Ժան-Ֆիլիպ Մատենան ու Տայրիք Միտչելը։

Այս հաղթանակից հետո «Փելասը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։ «Ման. Յաւնայթեդը», 54 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023