Հիասքանչ Արսենալ. «Զինագործները» հաղթեցին Բրայթոնին` ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

Հիասքանչ Արսենալ. «Զինագործները» հաղթեցին Բրայթոնին` ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

31/12/2022 - 23:39

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» հերթական հիասքանչ հանդիպումն անցկացրին և «ճայերին» հաղթեցին 4:2 հաշվով։

Լոնդոնյան ակումբի կազմից գոլերը խփեցին Բուկայո Սական, Մարտին Էդեգորը, Էդի Նկետիան ու Գաբրիել Մարտինելին, իսկ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից աչքի ընկան Կաորու Միտոման և Էվան Ֆերգյուսոնը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Միկել Արտետայի թիմը 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է արդեն 7 միավորով։

«Բրայթոնը», 28 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023