Հիանալի ֆուտբոլ «Ամեքսում». Բրայթոնը գոլառատ խաղում հաղթեց Տոտենհեմին 🎥

Հիանալի ֆուտբոլ «Ամեքսում». Բրայթոնը գոլառատ խաղում հաղթեց Տոտենհեմին 🎥

29/12/2023 - 12:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բրայթոնը» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ճայերի» հաղթանակով` 4:2 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Ժոաո Պեդրոն, ով իր անվան դիմաց գրանցեց դուբլ և մեկ ասիստ։

Ռոբերտո Դե Ձերբիի թիմից մեկ գոլ էլ խփեցին Ջեք Հինշելվուդը և Պերվիս Էստուպինիանը։

«Խցանների» կազմից աչքի ընկան Ալեխո Վելիսն ու Բեն Դևիսը։

Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Տոտենհեմը», 36 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023