Հայտնի է ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը

Հայտնի է ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը

16/06/2020 - 18:22

ՊՍԺ-ն կողմնորոշվել է տրանսֆերային գլխավոր նպատակի հարցում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, փարիզյան ակումբի առաջնային նպատակը «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիշի ձեռքբերումն է։

«Լացիոն» արդեն մերժել է ՊՍԺ-ի առաջարկներից մեկը, որը եղել է 60 մլն եվրոյի տեսքով, սակայն սպասվում է, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնները ևս մեկ՝ ավելի լավ պայմաններով առաջարկ կանեն «արծիվներին»։

Բացի ՊՍԺ-ից՝ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Յուվենտուսը», «Բարսելոնան», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

25-ամյա սերբ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Լացիոյի» կազմու բոոլր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023