Հայտնի է, թե Մեսսին որ համարի ներքո է հանդես գալու ՊՍԺ-ում 📸

Հայտնի է, թե Մեսսին որ համարի ներքո է հանդես գալու ՊՍԺ-ում 📸

11/08/2021 - 00:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեո Մեսսին կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում։

Արգենտինացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ «2+1» ձևաչափով պայմանագիր է կնքելու։

Հայտնի է դարձել նաև, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու 34-ամյա ֆուտբոլիստը։

Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` Մեսսին ՊՍԺ-ում ընտրել է «30» համարը։

Հավելենք, որ «30»-ը Մեսսիի կարիերայի առաջին համարն է, որի ներքո «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2004-06 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023