Հալանդի հերթական բենեֆիսը. Սիթին վստահ խաղով հաղթեց Լիդսին🎥

Հալանդի հերթական բենեֆիսը. Սիթին վստահ խաղով հաղթեց Լիդսին🎥

29/12/2022 - 01:57

Անգլիական Պրեմիր լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակները» ունեին մեծ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրին։

Յորքշիրյան ակումբի միակ գոլն էլ խփեց Պասկալ Ստրոյկը։

Նշենք, որ Հալանդը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 14 խաղում խփել է արդեն 20 գոլ և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 35 միավոր` վերադառնալով 2-րդ հորիզոնական։

«Քաղաքաբնակներն» առաջնության առաջատար «Արսենալին» զիջում է 5 միավորով։

«Լիդսը»,15 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023