Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անհավանական  նվաճմանն է հասել

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անհավանական նվաճմանն է հասել

23/04/2022 - 17:04

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Արսենալի» դեմ։

Հանդիպման 34-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Յունայթեդի» համար կրճատեց հաշվի տարբերությունն ու այն դարձրեց 1:2։

Պորտուգալացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում խփեց իր 100-րդ գոլը։

Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, 37-ամյա հարձակվողը ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով 100 և ավելի գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի և Լա լիգայի շրջանակում։

Նշենք, որ Ռոնալդուն «Ռեալ Մադրիդի» կազմում Լա լիգայի շրջանակում, անցկացրած 292 խաղում, դարձել է 311 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023