Կոնֆերենցիաների լիգա. Ալաշկերտը հաղթեց Համրուն Սպարտանսին🎥

Կոնֆերենցիաների լիգա. Ալաշկերտը հաղթեց Համրուն Սպարտանսին🎥

07/07/2022 - 20:52

Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը»` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 25-րդ րոպեին «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց Արտակ Եդիգարյանի խփած միակ գոլը։

Այսպիսով, «Ալաշկերտը» հաղթեց 1:0 հաշվով։

Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին` Մալթայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023