ԿԼ. ձևավորվեցին վիճակահանության  զամբյուղները

ԿԼ. ձևավորվեցին վիճակահանության զամբյուղները

27/08/2021 - 09:33

Օգոստոսի 26-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում հայտնի դարձան խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները։

Բացի դրանից, ձևավորվեցին այն 4 զամբյուղները, որոնց հիման վրա էլ կայանալու է մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։

Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), Բազել (Շվեյցարիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենտ» (Բելգիա), «ԱԶ-Ալկմար» (Հոլանդիա) ԼԱՍԿ (Ավստրիա)

Երկրորդ զամբյուղ – «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Կարաբախ» (Ադրբեջան), «Մաքքաբի Թել Ավիվ» (Իսրայել), ՊԱՕԿ (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Պարտիզան Բելգրադ» (Սերբիա), «Կլուժ» (Ռումինիա)

Երրորդ զամբյուղ – «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), «Ալաշկերտ» (Հայաստան), ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա), «Վիտես» (Հոլանդիա), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Կայրաթ» (Ղազախստան), «Ֆլորա» (Էստոնիա)

Չորրորդ զամբյուղ – «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար), «Ռանդերս» (Դանիա), «Անորտոսիս», «Օմոնիա» (երկուսն էլ` Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել), «Բուդե/Գլիմտ» (Նորվեգիա)

Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 27-ին` Երևանի ժամանակով 15:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023