Կեպայի ցուցանիշը վատագույնն է ԱՊԼ-ի դարպասապահների շրջանակում

Կեպայի ցուցանիշը վատագույնն է ԱՊԼ-ի դարպասապահների շրջանակում

23/07/2020 - 17:23

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, իրոք, անհաջող մրցաշրջան է անցկանցում, ինչի ապացույցն է նաև OptaJoe-ի ներակայացրած վիճակագրական տվյալը։

25-ամյա դարպասապահը Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 33 հանդիպման՝ բաց թողնելով 47 գոլի հեղինակ։ Բանն այն է, որ Կեպան 11 գնդակ ավելին է բաց թողել, քան որ սպասվում էր նրանից։

«Կեպան 11 գնդակ ավելին է բաց թողել, քան կանխատեսումների մոդելն ակնկալում էր միջինում։ Դա վատագույն ցուցանիշն է Պրեմիեր լիգայի դարպասապահների շրջանակում»,- նշում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Կեպա Արիսաբալագան 2018 թվականի ամռանն է համալրել «Չելսիի» շարքերը․ այդ ժամանակ լոնդոնյան ակումբի ղեկավարները «Ատլետիկ Բիլբաոյին» խաղացողի տրանսֆերի համար վճարեցին ռեկորդային՝ 80 մլն եվրո, ինչն էլ նրան դարձրեց աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը։

Այդ ցուցանիշով լավագույնը «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն է, ով 10 գնդակ քիչ է բաց թողել, քան սպասվում էր, նրան հաջորդում է «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը, ով նույնպես գրեթե 10 գոլ քիչ է բաց թողել սվասվածից։ Լավագույն եռյակը եզրափակել է «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ով մոտ 5 գնդակ պակաս է բաց թողել սպասածից, իսկ երկրորդ վատագույն ցուցանիշը գրանցել է «Բյորնլիի» դարպասապահ Նիկ Պոպը՝ մոտ 5 գնդակ ավելի բաց թողած արդյունքով։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023