Սիթին շուտով կհայտարարի բրազիլացի 17-ամյա տաղանդի տրանսֆերի մասին

Սիթին շուտով կհայտարարի բրազիլացի 17-ամյա տաղանդի տրանսֆերի մասին

13/04/2021 - 14:14

Բրազիլական «Ֆլումինենսեի» 17-ամյա վինգեր Կայկին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Կայկին «Սիթիի» շարքերը կհամալրի 2022 թվականի հուլիսի 1-ին և ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

«Ֆլումինենսեն» խաղացողի դիմաց կստանա 10 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր բոնուսներ, ինչպես նաև ֆուտբոլիստի ու «քաղաքաբնակների» միջև կնքված պայմանագրում կլինի կետ, ըստ որի, Կայկիի հաջորդ վաճառքից բրազիլական ակումբն իր մասնաբաժինը կունենա։

Հավելենք, որ Կայկին «Ֆլումինենսեի» մարզադպրոցի սան է։ Պատանի ֆուտբոլիստն արդեն հասցրել է նորամուտը նշել հարազատ ակումբի գլխավոր թիմում, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023