Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը դարձավ փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը դարձավ փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր

05/06/2022 - 20:10

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Վերջինը պայքարի մեջ մտան գերծանր` 109+ քաշային կարգի ծանրորդները։

Այդ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։

Վարազդատ Լալայանը, երկամարտի 451 կգ (211+240 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Գոռ Մինասյանը երկամարտի 446 կգ (210+236 կգ) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը։

Նշենք, որ Լալայանն ու Գոռ Մինասյանը պոկում վարժությունում նվաճեցին համապատասխանաբար փոքր արծաթե և բրոնզե մեդալներ։

Վարազդատ Լալայանը հրում վարժությունում նույնպես նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Հավելենք, որ այս քաշային կարգում արդեն 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Լաշա Տալախաձեն, ով գրանցեց երկամարտի 462 կգ (217+245 կգ) արդյունք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023