Ծանրամարտի ԵԱ. մեդալային հաշվարկը մրցումային 7 օրերից հետո

Ծանրամարտի ԵԱ. մեդալային հաշվարկը մրցումային 7 օրերից հետո

22/04/2023 - 11:13

Երևանում մոտենում է ավարտին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ապրիլի 21-ը բավական հաջող էր հայ ծանրորդների համար։

Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 377 (172+205 կգ) արդյունքով, դարձավ չեմպիոն։

Նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արա Աղանյանը, ով դարձավ փոխչեմպիոն` գրանցելով երկամարտի 364 կգ (165+199 կգ) արդյունքը։

Նման արդյունքից հետո մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը բարձրացավ երկրորդ հորիզոնական։

Այժմ մեդալային հաշվարկի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ռումինիա – 5 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)
  2. Հայաստան – 7 մեդալ (2 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
  3. Ուկրաինա – 6 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ)
  4. Թուրքիա – 5 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ)
  5. Բուլղարիա – 3 մեդալ (2 ոսկի, 1 բրոնզ)
  6. Իտալիա – 6 մեդալ (1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
  7. Վրաստան – 2 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ)
  8. Լատվիա – 2 մեդալ (1 ոսկի, 1 բրոնզ)
  9. Ֆրանսիա – 1 մեդալ (1 ոսկի)
  10. Իսպանիա – 2 մեդալ (2 արծաթ, 1 բրոնզ)

Մեդալային հաշվարկը` ներառյալ նաև առանձին վարժություններում նվաճած փոքր մեդալները.

  1. Ռումինիա – 14 մեդալ (9 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
  2. Հայաստան – 19 մեդալ (7 ոսկի, 6 արծաթ, 6 բրոնզ)
  3. Թուրքիա – 20 մեդալ (6 ոսկի, 10 արծաթ, 4 բրոնզ)
  4. Ուկրաինա – 16 մեդալ (6 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզ)
  5. Իտալիա – 15 մեղալ (5 ոսկի, 7 արծաթ, 3 բրոնզ)
  6. Բուլղարիա – 10 մեդալ (4 ոսկի, 1 արծաթ, 5 բրոնզ)
  7. Վրաստան – 6 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)
  8. Ֆրանսիա – 3 մեդալ (3 ոսկի)
  9. Լատվիա – 5 մեդալ (1 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ)
  10. Մեծ Բրիտանիա – 4 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023