Խիմենես. «Ատլետիկոն արժանի էր հաղթանակի. Յունայթեդը պատահական գոլ խփեց»

Խիմենես. «Ատլետիկոն արժանի էր հաղթանակի. Յունայթեդը պատահական գոլ խփեց»

24/02/2022 - 12:18

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի կենտրոնական պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը.

«Անկեղծ` հանդիպման արդյունքը հիասթափեցրեց, քանի որ մենք արժանի էինք հաղթանակի ու ամեն ինչ արեցինք դրան հասնելու համար։

Մենք գերակշռում էինք դաշտի բոլոր հատվածներում, լավ էինք պաշտպանվում, գրոհներ էինք կառուցում, սակայն, ցավոք, երկու անգամ գնդակը դիպավ դարպասաձողին։ Երբ չի հերիքում արդյունավետությունը…

Մրցակիցը լավ թիմ ունի, և նա մեզ «բռնեց» հակագրոհի վրա, երբ կորցրինք գնդակը։ «Յունայթեդը» պատահական գոլ խփեց, այլապես լիովին արժանի էինք հաղթանակի»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Espana-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023