Խավին խոսել է Օսասունայի դեմ հանդիպման մասին

Խավին խոսել է Օսասունայի դեմ հանդիպման մասին

13/12/2021 - 10:19

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Մեկ միավորը բավարար չէ։ Տհաճ զգացողություններ մնացին` չնայած մենք վատ չէինք գործում դաշտում։

Երբ հաշիվը 2:1 էր, պետք է վերահսկեինք գնդակը, սակայն չստացվեց։ Պետք է անհապաղ փոխենք ներկայիս դինամիկան։

Մենք չէինք վերահսկում գնդակը և չէինք գործում սառնասիրտ, ինչի հետևանքով էլ մրցակցին հաջողվեց մեզ վրա ճնշում գործադրել։

Մենք պետք շատ ասպեկտներում բարելավենք մեր խաղը, քանի որ թերանում էինք ինչպես անդրադարձած գնդակների համար պայքարելիս, այնպես էլ տուգանային հրապարակում պաշտպանվելիս, իսկ երկրորդ գոլը բաց թողեցինք գնդակի սխալ հեռացումից հետո։

Մեր նպատակն է շարունակել մրցակցել։ Մենք ցանկանում ենք լինել լավագույն քառյակում, սակայն ներկա պահին դա բարդ խնդիր է»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղից հետո վաստակել է ընդամենը 24 միավոր և զբաղեցնում է միայն 8-րդ հորիզոնականը` առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջելով 18 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023